Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Եկամուտ անշարժ գույքից

1. Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից ստացվող եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից և անտառային տնտեսությունից ստացվող եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. «Անշարժ գույք» տերմինն ունի այն նշանակությունը, որը նա ունի այն Պետության ազգային օրենսդրության համապատասխան, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Այս տերմինը ցանկացած դեպքում ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, հողօգտագործման և հողային սեփականության իրավունքները, անշարժ գույքի ուզուֆրուկտը և հանքային ռեսուրսների, աղբյուրների և այլ բնական ռեսուրսների մշակման կամ մշակման իրավունքի համար որպես փոխհատուցում կատարվող փոփոխական կամ հաստատագրված վճարումների իրավունքները: Նավերը և օդանավերը կամ ավտոմոբիլային տրանսպորտը որպես անշարժ գույք չեն դիտարկվում:

3. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամտի նկատմամբ:

4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերի դրույթները կիրառվում են նաև ձեռնարկության անշարժ գույքից առաջացած եկամտի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։