Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Այն հարկերը, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է եկամտի և գույքի հարկերի նկատմամբ, որոնք գանձվում են Պետության, նրա կենտրոնական կամ տեղական իշխանության մարմինների անունից` անկախ դրանց գանձման մեթոդից:

2. Եկամուտներից և գույքից գանձվող հարկեր են համարվում եկամտի ընդհանուր գումարից, գույքի ընդհանուր գումարից կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերից գանձվող բոլոր տեսակի հարկերը, այդ թվում՝ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտներից ստացված հարկերը, ձեռնարկությունների կողմից վճարվող աշխատավարձի ընդհանուր գումարից գանձվող հարկերը, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճից գանձվող հարկերը:

3. Սույն Կոնվենցիայի գործողությունը տարածվում է, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի վրա.

Հայաստանի Հանրապետությունում`

ա) շահութահարկ,

բ) եկամտահարկ,

գ) գույքահարկ,

(այսուհետ` հայկական հարկեր).

Ղազախստանի Հանրապետությունում`

ա) կորպորատիվ եկամտահարկ,

բ) անհատական եկամտահարկ,

գ) գույքահարկ

(այսուհետ` ղազախական հարկեր):

4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև սույն հոդվածի 3-րդ կետում նշված ցանկացած հարկին նմանատիպ կամ բնույթով նման հարկերի նկատմամբ, որոնք կգանձվեն սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո` ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն: Պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն Պետությունների ազգային օրենսդրության մեջ հարկմանը վերաբերող ցանկացած նշանակալի փոփոխության մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։