Հոդված 22
Հոդված 22
Կրկնակի հարկման բացառումը
1. Եթե Պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ տնօրինում է գույք, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել մյուս Պետությունում, ապա առաջին հիշատակված Պետությունը թույլ կտա.
ա) այդ ռեզիդենտի եկամտի հարկը նվազեցնել այդ մյուս Պետությունում վճարված եկամտի հարկի գումարի չափով,
բ) այդ ռեզիդենտի գույքի հարկը նվազեցնել այդ մյուս Պետությունում վճարված գույքի հարկի գումարի չափով:
Այդպիսի նվազեցումները ցանկացած դեպքում չպետք է գերազանցեն մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը վերագրելի է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Եթե, սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան, Պետության ռեզիդենտի ստացվող եկամուտը կամ գույքը ազատված է հարկումից այդ Պետությունում, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը: