Հոդված 24
Հոդված 24
Փոխհամաձայնեցման ընթացակարգ
1. Եթե անձը գտնում է, որ Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, անկախ այդ Պետությունների ազգային օրենսդրությունով նախատեսված պաշտպանության միջոցներից, ներկայացնել իր գործն այն Պետության իրավասու մարմնի քննարկմանը, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե նրա գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Դիմումը պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողությունների մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե Պետության իրավասու մարմինը դիմումը համարի հիմնավորված, և եթե նա չկարողանա հանգել բավարար լուծման, ապա նա կձգտի խնդիրը լուծել մյուս Պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումից խուսափելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն կիրականացվի` անկախ Պետությունների ազգային օրենսդրություններում նախատեսված որևէ ժամանակային սահմանափակումից:
3. Պետությունների իրավասու մարմինները սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած կձգտեն լուծել փոխադարձ համաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել սույն Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը վերացնելու նպատակով:
4. Սույն Կոնվենցիայի նախորդ կետերի ըմբռնման առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով Պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ: Եթե համաձայնության գալու համար նպատակահարմար է կազմակերպել կարծիքների բանավոր փոխանակում, այդպիսի փոխանակումը կարող է տեղի ունենալ Պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հատուկ հանձնաժողովի նիստի շրջանակներում: