Հոդված 30
Հոդված 30
Գործողության դադարեցումը
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում մինչև Պետություններից մեկը չդադարեցնի դրա գործողությունը: Պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Կոնվենցիայի գործողությունը` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից հնգամյա ժամանակաշրջանը լրանալուց հետո սկսվող յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ դիվանագիտական ուղիներով գործողությունը դադարեցնելու մասին ծանուցում ուղարկելով: Այդ դեպքում Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը.
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիան դադարեցնելու մասին գրավոր ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից կամ հունվարի մեկից հետո վճարված կամ հաշվանցված գումարների նկատմամբ,
բ) այլ հարկերի առնչությամբ՝ Կոնվենցիան դադարեցնելու մասին գրավոր ծանուցումը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկից կամ հունվարի մեկից հետո սկսվող հարկային ժամանակաշրջանում:
Կատարված է Աստանա քաղաքում, 2006 թվականի նոյեմբերի 6-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղազախերեն և ռուսերեն: Բոլոր տարբերակները հավասարազոր են: Սույն Կոնվենցիայի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում Պետությունները կղեկավարվեն ռուսերեն տեքստով:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 19-ին
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջեվ եկամուտների եվ գույքի կրկնակի հարկումը բացառելու եվ հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիայի
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին Կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրելիս Պետությունները պայմանավորվեցին, որ ներքոհիշյալ դրույթները կազմում են Կոնվենցիայի անբաժանելի մասը:
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի առնչությամբ.
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները չեն ներառում ձեռնարկության կողմից ապրանքների կամ արտադրանքի վաճառքի դեպքերը:
Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի առնչությամբ.
Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի նպատակների համար՝ տրանսպորտային միջոցների վարձակալությունից ստացված եկամուտը ներառում է նավի կամ օդանավի՝ (անձնակազմի հետ) և միջազգային փոխադրումներում օգտագործվող ավտոմոբիլային տրանսպորտի վարձակալությունից ստացված եկամուտը:
Կատարված է Աստանա քաղաքում 2006 թվականի նոյեմբերի 6-ին, երկու բնօրինակով, հայերեն, ղազախերեն և ռուսերեն: Բոլոր տարբերակները հավասարազոր են: Սույն Արձանագրության մեկնաբանման ժամանակ տարաձայնություն առաջանալու դեպքում Պետությունները կղեկավարվեն ռուսերեն տեքստով: