Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 10. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարման մարմինները
Հոդված 10. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարման մարմինները
1. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարման մարմիններն են՝
1) տնօրենների խորհուրդը, որն արժեթղթավորման հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինն է.
2) արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, որն իրականացնում է արժեթղթավորման հիմնադրամի գործունեության ընթացիկ կառավարումը: