Գլուխ 3 · ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ
Հոդված 23. Ակտիվների խմբում ընդգրկվող ակտիվներին ներկայացվող պահանջները
Հոդված 23. Ակտիվների խմբում ընդգրկվող ակտիվներին ներկայացվող պահանջները
1. Ակտիվների խմբում կարող են ներառվել այն ակտիվները, որոնք արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառքի օրվա դրությամբ ծանրաբեռնված չեն դրանց նկատմամբ երրորդ անձանց իրավունքներով ու պահանջներով և ազատ են որևէ սահմանափակումից:
2. Արժեթղթավորման հիմնադրամի ներդրումային արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը և օգտագործումը, վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգումը և հնարավոր կորուստների պահուստների ձևավորումն իրականացվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան բանկերի համար սահմանված կարգերով: