Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ

Հոդված 22. Ակտիվների վաճառքը արժեթղթավորման հիմնադրամին

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 22. Ակտիվների վաճառքը արժեթղթավորման հիմնադրամին

1. Սույն օրենքի իմաստով ակտիվների վաճառք է համարվում նախաձեռնողի կամ վաճառողի կողմից արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառքը` դրա դիմաց անմիջապես կամ արժեթղթերի տեղաբաշխումից հետո վճարում ստանալու պայմանով:

2. Արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառքը ներառում է ակտիվների, ինչպես նաև դրանց հետ կապված բոլոր պայմանագրերի, իրավունքների, գրավի, հիփոթեքի և պարտավորությունների կատարման ապահովման այլ միջոցների, ներառյալ` երաշխիքների փոխանցումն արժեթղթավորման հիմնադրամին:

3. Ակտիվների վաճառքի պայմանագիրը պետք է պարունակի դրույթ, համաձայն որի` ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված արժեթղթավորման հիմնադրամին՝ ակտիվների փոխանցման ակտի ստորագրման պահից, անկախ ակտիվների ձեռքբերման համար վճարման կատարման ժամկետներից: Եթե ակտիվների վաճառքը ենթադրում է նաև անշարժ գույքի հետ կապված իրավունքների փոխանցում, ապա ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը համարվում է փոխանցված արժեթղթավորման հիմնադրամին՝ այդ իրավունքի պետական գրանցման պահից:

4. Նախաձեռնողը կամ վաճառողը պարտավոր են տեղեկացնել պարտապաններին` արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառքի մասին:

5. Ակտիվների վաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ նախաձեռնողը կամ վաճառողը չպետք է ընդգրկված լինի անվճարունակության, սնանկության, լուծարման կամ ինքնալուծարման գործընթացներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։