Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 39. Արժեթղթավորման հիմնադրամի լուծարման հիմքերը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 39. Արժեթղթավորման հիմնադրամի լուծարման հիմքերը

1. Արժեթղթավորման հիմնադրամը լուծարվում է՝

1) ինքնալուծարման դեպքում՝

ա. ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորություններն ամբողջությամբ կատարելուց հետո, եթե սույն օրենքով սահմանված կարգով երեսուն աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայացրել ակտիվներով ապահովված արժեթղթերի նոր թողարկման ազդագիր,

բ. արժեթղթավորման հիմնադրամի կողմից կամ նախաձեռնողի կամ վաճառողի կողմից՝ սույն օրենքով թույլատրված դեպքերում ակտիվների հետգնման իրականացման դեպքում.

2) գործունեության հարկադիր դադարեցման դեպքում՝

ա. արժեթղթավորման հիմնադրամի կողմից թողարկված ակտիվներով ապահովված արժեթղթերի անվանական արժեքի 2/3-ի սեփականատեր հանդիսացող անձանց կողմից արժեթղթավորման հիմնադրամի լուծարման պահանջ ներկայացնելու դեպքում,

բ. եթե արժեթղթավորման հիմնադրամի գույքը, այդ թվում` ապահովման միջոց հանդիսացող ակտիվները բավարար չեն նրա գործունեության իրականացման և ստանձնած պարտավորությունների կատարման համար, և արժեթղթավորման հիմնադրամի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման համար անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։