Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 11. Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհուրդը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 11. Արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհուրդը

1. Արժեթղթերի հիմնադրամի տնօրենների խորհրդի (այսուհետ՝ տնօրենների խորհուրդ) անդամների թիվը սահմանվում է արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ, սակայն չի կարող երեք հոգուց պակաս լինել:

2. Տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են հիմնադիրների կողմից՝ Կենտրոնական բանկի համաձայնությամբ: Տնօրենների խորհրդի անդամների նշանակման կարգը սահմանում է Կենտրոնական բանկը:

Տնօրենների խորհրդի անդամ չի կարող լինել՝

1) հիմնադիրների ղեկավարը կամ մասնակիցը.

2) դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար դատվածություն ունեցող անձը.

3) օրինական ուժի մեջ մտած դատավճռով ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը.

4) սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը.

5) հիմնադրի հետ փոխկապակցված անձը:

3. Տնօրենների խորհրդի անդամների համար կարող են սահմանվել պարգևավճար և (կամ) փոխհատուցում նրանց այն ծախսերի դիմաց, որոնք կապված են տնօրենների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Պարգևավճարի և (կամ) փոխհատուցման չափն ու վճարման կարգը սահմանվում են արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությամբ:

4. Տնօրենների խորհրդի անդամները նշանակվում են արժեթղթավորման հիմնադրամի գործունեության ժամկետով: Տնօրենների խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Կենտրոնական բանկի որոշմամբ՝ լիազորությունների իրականացման ընթացքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում, տնօրենների խորհրդի անդամի դիմումի հիման վրա կամ տնօրենների խորհրդի անդամի մահվան դեպքում:

Տնօրենների խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում տնօրենների խորհուրդը պարտավոր է Կենտրոնական բանկի որոշման ուժի մեջ մտնելու կամ տնօրենների խորհրդի անդամի մահվան օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել տնօրենների խորհրդի նոր անդամի թեկնածություն: Եթե տնօրենների խորհուրդն իր կազմով իրավազոր չէ որոշում կայացնելու, ապա տնօրենների խորհրդի նոր անդամի թեկնածությունը ներկայացնում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։