Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 42. Արժեթղթավորման հիմնադրամի լուծարումը սնանկության հիմքով

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 42. Արժեթղթավորման հիմնադրամի լուծարումը սնանկության հիմքով

1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված հիմքի առկայության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում արժեթղթավորման հիմնադրամի սնանկության դիմում է ներկայացնում դատարան: Արժեթղթավորման հիմնադրամի նկատմամբ սնանկության վարույթ կարող է հարուցվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից` Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:

2. Արժեթղթավորման հիմնադրամի սնանկության գործերը քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

3. Դատարանի կողմից արժեթղթավորման հիմնադրամի սնանկության մասին գործի քննության ժամանակ կիրառվում է միայն լուծարային վարույթ: Կենտրոնական բանկի դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո դատարանը քննում է գործը երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը որոշում է կայացնում Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու կամ մերժելու մասին: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Դատարանը մերժում է Կենտրոնական բանկի դիմումը, եթե Կենտրոնական բանկը որոշում է կայացրել սույն օրենքով սահմանված ընթացակարգի խախտումներով:

4. Արժեթղթավորման հիմնադրամի սնանկության մասին որոշում կայացնելիս դատարանը նշանակում է նաև լուծարային կառավարիչ` Կենտրոնական բանկի կողմից ներկայացված թեկնածուների թվից:

5. Դատարանի կողմից Կենտրոնական բանկի դիմումը բավարարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին որոշման կայացման պահից լուծարային կառավարչին են անցնում արժեթղթավորման հիմնադրամի գործունեության կառավարման լիազորությունները:

6. Արժեթղթավորման հիմնադրամի պարտավորությունները մարվում են նրա լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ՝

1) առաջին՝ լուծարման գործընթացի իրականացման համար կատարված ծախսերը, այդ թվում` լուծարային կառավարչի վարձատրությունը.

2) երկրորդ՝ ներդրողների պահանջները՝ ազդագրում սահմանված առաջնահերթությամբ.

3) երրորդ` այլ անձանց պահանջները, որոնք, ըստ սույն օրենքի, չեն հանդիսանում նախաձեռնող կամ վաճառող, և որոնց նկատմամբ արժեթղթավորման հիմնադրամն ունի պայմանագրային պարտավորություններ.

4) չորրորդ՝ նախաձեռնողի կամ վաճառողի պահանջները, որոնց նկատմամբ արժեթղթավորման հիմնադրամն ունի պայմանագրային պարտավորություններ.

5) հինգերորդ՝ ցանկացած այլ պարտատերերի պահանջներ.

6) վեցերորդ՝ մնացած միջոցների բաշխումը նրա հիմնադիրների միջև՝ ըստ ներդրումների համամասնության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։