Հոդված 14. Տնօրենների խորհրդի իրավասությունները
Հոդված 14. Տնօրենների խորհրդի իրավասությունները
1. Տնօրենների խորհուրդը՝
1) հաստատում է արժեթղթավորման հիմնադրամի գործունեությունը կարգավորող ներքին ակտերը.
2) որոշում է ակտիվների կառավարման սահմանափակումները.
3) իրականացնում է արժեթղթավորման հիմնադրամի ընթացիկ և ֆինանսատնտեսական գործունեության, ինչպես նաև իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
4) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի հաշվետվությունները.
5) ընտրում և ազատում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին.
6) ընտրում է արժեթղթավորման հիմնադրամի աուդիտ իրականացնող անձին.
7) հաստատում է արժեթղթավորման հիմնադրամի բյուջեն, արժեթղթավորման հիմնադրամի տարեկան ֆինանսական և այլ հաշվետվությունները.
8) տնօրենների խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ Կենտրոնական բանկի սահմանված կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում տնօրենների խորհրդի նոր անդամի թեկնածությունը.
9) իրականացնում է կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Տնօրենների խորհրդի իրավասությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
Արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի հետ լիազորությունների պատվիրակման պայմանագիր է կնքում տնօրենների խորհրդի նախագահը: