Հոդված 19. Արժեթղթավորման հիմնադրամի գրանցման մերժման հիմքերը
Հոդված 19. Արժեթղթավորման հիմնադրամի գրանցման մերժման հիմքերը
1. Կենտրոնական բանկը մերժում է արժեթղթավորման հիմնադրամի գրանցումը, եթե՝
1) խախտված է արժեթղթավորման հիմնադրամի կազմավորման` սույն օրենքով սահմանված կարգը.
2) արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրությունը հակասում է օրենքին.
3) չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել գրանցման համար անհրաժեշտ` սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը.
4) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ.
5) արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամների մասնագիտական գիտելիքները և (կամ) որակավորումը չեն համապատասխանում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին.
6) արժեթղթավորման հիմնադրամի հիմնադիրը անվճարունակ կամ սնանկ է կամ գտնվում է լուծարման կամ ինքնալուծարման գործընթացում.
7) արժեթղթավորման հիմնադրամի հիմնադիրը նախորդ հաշվետու տարվա ընթացքում խախտել է իր գործունեության նկատմամբ սահմանված հիմնական տնտեսական նորմատիվները կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը կհանգեցնի հիմնադրի ֆինանսական վիճակի վատթարացմանը.
8) հիմնադրի ցուցանիշների ամփոփ գնահատականը ցածր է Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափից: