Հոդված 17. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի և տնօրենների խորհրդի պատասխանատվությունը
Հոդված 17. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի և տնօրենների խորհրդի պատասխանատվությունը
1. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, տնօրենների խորհրդի անդամներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել` ելնելով ակտիվներով ապահովված արժեթղթերի ներդրողների շահերից, իրականացնել իրենց իրավունքները և կատարել ներդրողների նկատմամբ իրենց պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով (ֆիդուցիար պարտականություն):
2. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը պատասխանատվություն է կրում արժեթղթավորման հիմնադրամին ներկայացված պահանջների համար, եթե չի ապացուցում, որ դրանք առաջացել են տնօրենների խորհրդի և (կամ) անդամների կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանքով:
3. Երրորդ անձինք, բացառությամբ ներդրողների և արժեթղթավորման հիմնադրամի հետ սույն օրենքի համաձայն կնքված պայմանագրերի կողմերի, չեն կարող արժեթղթավորման հիմնադրամի ակտիվների նկատմամբ պահանջներ ներկայացնել մինչև ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումը, եթե`
1) ակտիվների վաճառքն արժեթղթավորման հիմնադրամին կատարվել է շուկայական գնով.
2) արժեթղթավորման հիմնադրամին սույն օրենքով սահմանված կարգով փոխանցվել է ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը.
3) նախաձեռնողը կամ վաճառողն իրավասու չեն փոխանցելու, գրավադրելու, փոխարինելու, հետ ստանալու, հետ գնելու կամ այլ կերպ օգտագործելու ակտիվները կամ դրանցից ստացվող միջոցները` առանց ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերերի համաձայնության: