Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 15. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 15. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը

1. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը նախաձեռնող, վաճառող կամ սպասարկող չհանդիսացող ներդրումային ընկերություն է, որն իրականացնում է արժեթղթավորման հիմնադրամի գործունեության ընթացիկ կառավարումը:

2. Կենտրոնական բանկը նորմատիվ իրավական ակտով սահմանում է արժեթղթավորման հիմնադրամի կառավարչին և նրա գործունեությանը ներկայացվող պահանջները:

3. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի իրավասությանն են պատկանում արժեթղթավորման հիմնադրամի գործունեության ընթացիկ կառավարման լիազորությունները, բացառությամբ սույն օրենքով և կանոնադրությամբ տնօրենների խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։