Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 40. Արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարումը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 40. Արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարումը

1. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքերի առկայության դեպքում տնօրենների խորհուրդն իրավունք ունի որոշում կայացնելու արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման մասին, եթե արժեթղթավորման հիմնադրամը ներդրողների, ծառայությունների մատուցման պայմանագրով պարտատեր հանդիսացող անձանց նկատմամբ չունի պարտավորություններ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման նախնական համաձայնություն ստանալու համար արժեթղթավորման հիմնադրամը Կենտրոնական բանկ է ներկայացնում արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման թույլտվություն ստանալու հայտ` կցելով ինքնալուծարումը հիմնավորող փաստաթղթեր, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման թույլտվություն տալու հայտը:

4. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման թույլտվություն տալու հայտը, եթե առկա չեն ինքնալուծարման՝ սույն օրենքով սահմանված հիմքերը:

5. Կենտրոնական բանկի կողմից արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման թույլտվությունն ստանալուց հետո արժեթղթավորման հիմնադրամը դիմում է դատարան՝ ինքնալուծարման նպատակով:

6. Դատարանը արժեթղթավորման հիմնադրամի դիմումի հիման վրա և Կենտրոնական բանկի ինքնալուծարման թույլտվության առկայության դեպքում ընդունում է արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման մասին որոշում և նշանակում լուծարային հանձնաժողով՝ սահմանելով արժեթղթավորման հիմնադրամի ինքնալուծարման կարգը և ժամկետները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։