Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱԿՏԻՎՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ

Հոդված 25. Ակտիվների խմբում ներառված ակտիվների փոխարինումը կամ ավելացումը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 25. Ակտիվների խմբում ներառված ակտիվների փոխարինումը կամ ավելացումը

1. Ակտիվների խմբի գրանցումից հետո ակտիվների խմբում ներառված ակտիվները կարող են փոխարինվել՝

1) եթե անհրաժեշտ է փոխարինել այն ակտիվները, որոնք չեն համապատասխանում նախաձեռնողի կամ վաճառողի կողմից արժեթղթավորման հիմնադրամին տրված երաշխիքով սահմանված ակտիվների որակական չափանիշներին.

2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում:

2. Ակտիվների խմբի գրանցումից հետո ակտիվների խմբում ակտիվների ավելացում կարող է տեղի ունենալ՝

1) եթե դա անհրաժեշտ է արժեթղթավորման հիմնադրամի կողմից ակտիվների խմբի սկզբնական արժեքի նվազագույն չափը պահպանելու համար.

2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։