Հոդված 18. Արժեթղթավորման հիմնադրամի գրանցումը
Հոդված 18. Արժեթղթավորման հիմնադրամի գրանցումը
1. Արժեթղթավորման հիմնադրամը գրանցման համար Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
1) դիմում՝ ստորագրված հիմնադրի (հիմնադիրների) կողմից.
2) արժեթղթավորման հիմնադրամի ստեղծման և կանոնադրության հաստատման վերաբերյալ հիմնադրի որոշումը կամ հիմնադիրների ժողովի արձանագրությունը.
3) արժեթղթավորման հիմնադրամի կանոնադրության առնվազն երեք օրինակ՝ հաստատված հիմնադրի կամ հիմնադիրների ժողովի կողմից.
4) արժեթղթավորման հիմնադրամի գործունեության տնտեսական ծրագիրը.
5) տնօրենների խորհրդի անդամների հետ հիմնադիրների կնքած պայմանագրերը և խորհրդի անդամների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
6) գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը.
7) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:
2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում է արժեթղթավորման հիմնադրամը կամ մերժում է գրանցումը:
3. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող տեղեկությունները ճշտելու նպատակով գրանցման դիմումի մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել մինչև այդ տեղեկությունների ստացումը:
4. Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ մեկամսյա ժամկետը կասեցնելու մասին հիմնադիրներին չտեղեկացնելու դեպքում հիմնադրամը համարվում է գրանցված:
5. Կենտրոնական բանկի խորհուրդն արժեթղթավորման հիմնադրամի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հիմնադիրներին տալիս է գրանցման վկայական:
6. Արժեթղթավորման հիմնադրամի գրանցման մասին որոշում ընդունելուց հետո Կենտրոնական բանկն այդ մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին` վերջինիս կողմից արժեթղթավորման հիմնադրամի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար: