Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՎԱՐԿԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 31. Վարկային գրավչության միջոցները

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 31. Վարկային գրավչության միջոցները

1. Ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով նախաձեռնողի կամ վաճառողի, ինչպես նաև այլ անձանց կողմից կարող են տրամադրվել վարկային գրավչության հետևյալ միջոցները՝

1) ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով շուկայական պայմաններով վճարման պարտավորության կատարման երաշխիքներ.

2) ակտիվներով ապահովված արժեթղթերի մայր գումարի և (կամ) տոկոսների վճարումների գծով տրվող ժամանակավոր իրացվելիության երաշխիքներ, որոնց գումարը չի կարող հավասար լինել կամ գերազանցել սույն մասի 1-ին կետում նշված երաշխիքների գումարը.

3) միևնույն թողարկման մեջ ակտիվներով ապահովված արժեթղթերի՝ ամենաստորին դասի ձեռքբերում.

4) ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով վճարումների համար պահուստի ստեղծում՝ մնացորդային արժեքի հիման վրա.

5) արժեթղթավորման հիմնադրամին ակտիվների վաճառք ակտիվների գնահատված արժեքից ավելի ցածր գնով՝ հետագայում նախատեսելով այդ տարբերության վերադարձը նախաձեռնողին, վաճառողին կամ մնացորդային արժեքում ներդրողին.

6) ակտիվների ապահովագրություն.

7) Կենտրոնական բանկի կողմից նորմատիվ իրավական ակտով սահմանված կամ սույն օրենքով սահմանված կարգով թույլատրված վարկային գրավչության այլ ձևեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։