Գլուխ 6 · ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 34. Հաշվապահական հաշվառումն արժեթղթավորման հիմնադրամում
Հոդված 34. Հաշվապահական հաշվառումն արժեթղթավորման հիմնադրամում
1. Արժեթղթավորման հիմնադրամը հաշվապահական հաշվառում վարում է Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի համատեղ սահմանած կարգով` Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:
2. Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը պատասխանատվություն է կրում արժեթղթավորման հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, եռամսյակային, տարեկան, ֆինանսական հաշվետվությունները սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում Կենտրոնական բանկ ներկայացնելու, ինչպես նաև տնօրենների խորհրդին և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար: