Հոդված 26. Ակտիվների խմբի գրավադրումը
Հոդված 26. Ակտիվների խմբի գրավադրումը
1. Սույն օրենքի ուժով ակտիվների խումբը համարվում է գրավադրված՝ ի ապահովումն ակտիվներով ապահովված արժեթղթերից բխող պարտավորությունների կատարման` Կենտրոնական բանկի կողմից ակտիվների խումբը գրանցելու պահից:
Ակտիվների գրավադրումը ենթադրում է ակտիվների, ինչպես նաև ակտիվների նկատմամբ պահանջներից բխող բոլոր իրավունքների, ակտիվների գծով ստացվելիք եկամուտների, վճարների, առկա կամ ապագայում ստացվելիք այլ միջոցների գրավադրումը: Նման միջոցներ ու վճարումներ են ակտիվների գծով մայր գումարները, տոկոսագումարները, ապահովագրությունից ստացվելիք միջոցները, ակտիվների գծով ստացվելիք տույժերը և տուգանքները, այլ վճարները, գրավի պայմանագրերից ծագող իրավունքները, հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին դեռևս չվճարված գումարները:
2. Ակտիվների գծով ստացված եկամուտները, վճարները և այլ միջոցներն ուղղվում են ակտիվներով ապահովված արժեթղթերով գործառնությունների և արժեթղթավորման հիմնադրամի ծախսերի իրականացմանը՝ համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված ազդագրի և կանոնադրության: Սույն դրույթը չի արգելում մասնակցության վկայագրերի վաճառքը ներդրողներին: