Գլուխ 4 · ԱԿՏԻՎՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ
Հոդված 30. Ակտիվներով ապահովված արժեթղթերի ռեեստրի վարումը և պահառությունը
Հոդված 30. Ակտիվներով ապահովված արժեթղթերի ռեեստրի վարումը և պահառությունը
1. Ակտիվներով ապահովված արժեթղթերի ռեեստրի վարման և պահառության գործառույթներն իրականացնում է Կենտրոնական դեպոզիտարիան:
2. Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է Կենտրոնական բանկի պահանջով երկու աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել տեղեկություններ՝ ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերերի մասին: