Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՎԱՐԿԱՅԻՆ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 32. Վարկային գրավչության համար թույլտվության տրամադրումը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 32. Վարկային գրավչության համար թույլտվության տրամադրումը

1. Սույն օրենքի 31-րդ հոդվածում չնշված և (կամ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով չնախատեսված վարկային գրավչության միջոցի տրամադրման թույլտվության համար արժեթղթավորման հիմնադրամը և վարկային գրավչություն տրամադրող անձը դիմում են Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վարկային գրավչության միջոցի նկարագրությունը.

2) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր:

Կենտրոնական բանկը քսանհինգ աշխատանքային օրվա ընթացքում թույլատրում է վարկային գրավչության տրամադրումը, եթե՝

1) վարկային գրավչության միջոցը չի հակասում օրենքներին և այլ իրավական ակտերին.

2) վարկային գրավչության միջոցը չի վտանգում ներդրողների շահերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։