Գլուխ 6 · ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 33. Արժեթղթավորման հիմնադրամի հաշվետվությունները
Հոդված 33. Արժեթղթավորման հիմնադրամի հաշվետվությունները
1. Արժեթղթավորման հիմնադրամը կազմում, հրապարակում և Կենտրոնական բանկ է ներկայացնում եռամսյակային, տարեկան, ֆինանսական և այլ հաշվետվություններ: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանվել հաշվետվությունների ներկայացման նաև այլ պարբերականություն:
2. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման և հրապարակման կարգն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
3. Արժեթղթավորման հիմնադրամի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները և այլ տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ: