Գլուխ 6 · ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 35. Արժեթղթավորման գործունեության նկատմամբ վերահսկողությունը և կարգավորումը
Հոդված 35. Արժեթղթավորման գործունեության նկատմամբ վերահսկողությունը և կարգավորումը
1. Արժեթղթավորման հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողության և կարգավորման իրավասությունը պատկանում է Կենտրոնական բանկին:
2. Կենտրոնական բանկը նախաձեռնողից, վաճառողից, սպասարկողից և արժեթղթավորման գործընթացում ընդգրկված այլ անձանցից կարող է պահանջել բացատրություններ, տեղեկություններ, փաստաթղթեր: Այդ անձինք պարտավոր են Կենտրոնական բանկի պահանջով նրան տրամադրել արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն: