Հոդված 5. Արժեթղթավորման հիմնադրամի գույքը
Հոդված 5. Արժեթղթավորման հիմնադրամի գույքը
1. Արժեթղթավորման հիմնադրամի գույք կարող են լինել՝
1) հիմնադրի (հիմնադիրների) կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական ներդրումները.
2) արժեթղթերի թողարկման համար ձեռք բերված ակտիվները.
3) սույն օրենքով սահմանված այլ միջոցներ:
Հիմնադրի կողմից արժեթղթավորման հիմնադրամին հանձնված գույքն արժեթղթավորման հիմնադրամի սեփականությունն է:
Արժեթղթավորման հիմնադրամի գույքն օգտագործվում է բացառապես իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով և չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամների, արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի, սպասարկողի, պահառուի, բացառությամբ հիմնադիրների, արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամների և արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի` իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման, ինչպես նաև այն դեպքերի, երբ վերջիններս հանդիսանում են արժեթղթավորման հիմնադրամի կողմից թողարկված և այդ ակտիվներով ապահովված արժեթղթերի սեփականատերեր: