Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 6. Արժեթղթավորման հիմնադրամի ծախսերը
Հոդված 6. Արժեթղթավորման հիմնադրամի ծախսերը
1. Արժեթղթավորման հիմնադրամի ծախսերն են՝
1) կանոնադրությամբ ամրագրված նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը.
2) սպասարկման պայմանագրերով և արժեթղթավորման հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամների և արժեթղթավորման հիմնադրամի կառավարչի պարտականությունների կատարմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա ծախսերը:
2. Արժեթղթավորման հիմնադրամի ծախսերը չեն կարող գերազանցել արժեթղթավորման հիմնադրամի գույքի, այդ թվում՝ արժեթղթավորման համար ձեռք բերված ակտիվներից ստացվելիք միջոցների և ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորությունների տարբերության գումարը, որոնք հաշվարկվում են յուրաքանչյուր տարվա համար: