Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 7. Արժեթղթավորման հիմնադրամի պարտավորությունները
Հոդված 7. Արժեթղթավորման հիմնադրամի պարտավորությունները
1. Արժեթղթավորման հիմնադրամը, ակտիվներով ապահովված արժեթղթերի գծով պարտավորություններից բացի, չի կարող ունենալ այլ պարտավորություններ, բացառությամբ նախաձեռնողի կամ վաճառողի հանդեպ ակտիվների ձեռքբերման կապակցությամբ միջոցների վճարման պարտավորության, ածանցյալ ֆինանսական գործիքների գծով պարտավորությունների և սույն օրենքով թույլատրված՝ ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող պարտավորությունների:
(7-րդ հոդվածը փոփ. 27.10.16 ՀՕ-199-Ն)