Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 8. Արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 8. Արժեթղթավորման հիմնադրամի ստեղծումը

1. Արժեթղթավորման հիմնադրամն ստեղծվում է հիմնադրման միջոցով:

Արժեթղթավորման հիմնադրամի հիմնադիրներ կարող են լինել իրավաբանական անձինք, այդ թվում` նախաձեռնողները կամ վաճառողները, ինչպես նաև առևտրային այլ կազմակերպություններ:

2. Արժեթղթավորման հիմնադրամը չի կարող վերակազմակերպվել:

3. Արժեթղթավորման հիմնադրամը չի կարող աշխատողներ ունենալ: Արժեթղթավորման գործառնությունների իրականացման, այդ թվում` ակտիվների կառավարման համար արժեթղթավորման հիմնադրամը համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքում երրորդ անձանց հետ, որոնց թվում կարող են լինել սպասարկողը, նախաձեռնողը, վաճառողը, արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, պահառուն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։