Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 11. Մի շարք թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության սահմանափակումը
Հոդված 11. Մի շարք թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության սահմանափակումը
1. Արգելված նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:
2. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը թույլատրվում է միայն բժշկական նպատակներով, բժշկի նշանակմամբ, ինչպես նաև սույն օրենքի 31-33-րդ հոդվածներով նախատեսված նպատակներով:
3. Պրեկուրսորների շրջանառության սահմանափակումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անալոգների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելվում է: