Հոդված 47. Բժշկական հետազոտումը
Հոդված 47. Բժշկական հետազոտումը
1. Անձը, որի նկատմամբ կան բավարար հիմքեր կասկածելու, որ տառապում է թմրամոլությամբ, գտնվում է թմրանյութի ազդեցության տակ կամ առանց բժշկի նշանակման օգտագործում է թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ուղարկվում է բժշկական հետազոտման:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտումը կատարում են առողջապահության բնագավառի իրավասու մարմինները՝ բուժազննության արդյունքների կամ անձի կամավոր դիմումի հիման վրա: Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք ենթակա են պարտադիր հետազոտման և բուժման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտման ուղարկելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց բժշկական հետազոտության ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: