Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 40. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված գործերով հարցումները և հանձնարարությունների կատարումը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 40. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված գործերով հարցումները և հանձնարարությունների կատարումը

1. Դատավորների, դատախազների, ինչպես նաև քննիչների և հետաքննության մարմինների պաշտոնատար անձանց հարցումները՝ կապված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության հետ, կատարում են պաշտոնատար անձինք նշված հարցումների ստացման օրվանից սկսած 3 օրվա ընթացքում՝ չհաշված հանգստյան և տոնական օրերը:

2. Նշված հարցումներով տեղեկությունները բանկային և վարկային կազմակերպությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։