Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 23. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դուրսգրման դեղատոմսերը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 23. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի դուրսգրման դեղատոմսերը

1. Թմրամիջոցները և հոգեմետ նյութերը դուրս են գրվում հատուկ ձևաթղթի դեղատոմսերով:

2. Նշված դեղատոմսերի ձևերը, դրանց գրանցման, հաշվառման և պահպանման կարգը, ինչպես նաև ձևակերպման կանոնները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:

3. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նշանակում պարունակող դեղատոմսերի՝ առանց համապատասխան բժշկական ցուցումների կամ ձևակերպման սահմանված կանոնների խախտումներով հանձնումն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։