Գլուխ 2 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 10. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորումը
Հոդված 10. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորումը
1. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության համար լիցենզիաները տրվում են լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ բարդ ընթացակարգով:
2. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հետ կապված գործունեության տեսակների համար լիցենզիաները տրվում են մինչև երեք տարի ժամկետով:
3. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: