Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 44. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների բռնագրավումը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 44. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների բռնագրավումը

1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ընթացքում առգրավված թմրամիջոցները, հոգեմետ նյութերը և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև պատրաստման գործիքներն ու սարքավորումները օրենքով սահմանված կարգով բռնագրավվում են:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված թմրամիջոցները, հոգեմետ նյութերը և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև գործիքները և սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը բռնագրավում իրականացնող մարմինը ճանաչել է աննպատակահարմար, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված գործունեության արդյունքում ստացված կամ նշված գործունեության իրականացման համար օգտագործվող գույքը ենթակա է բռնագրավման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու նպատակով կարող են ստեղծել ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածու` հնարավորության դեպքում դրանց պատրաստման տեխնիկական պրոցեսների նկարագրմամբ:

5. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածուի ստեղծման, համալրման, նմուշների փոխանցման կարգը և անհրաժեշտ չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(44-րդ հոդվածը փոփ., լրաց. 30.04.08 ՀՕ-50-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։