Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դասակարգումը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 4. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների դասակարգումը

1. Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կազմում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Կախված հսկողության ձևերից և միջոցներից՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմում առանձնացվում են հետևյալ ցուցակները.

1) թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր (ցուցակ 1), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է (այսուհետ՝ արգելված նյութեր).

2) թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր (ցուցակ 2), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է (այսուհետ՝ թմրամիջոցներ).

3) թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր (ցուցակ 3), որոնց շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ (այսուհետ՝ հոգեմետ նյութեր).

4) պրեկուրսորներ (ցուցակ 4), որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, և որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ (այսուհետ՝ պրեկուրսորներ):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։