Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 27. Պրեկուրսորների շրջանառության նկատմամբ հսկողությունը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 27. Պրեկուրսորների շրջանառության նկատմամբ հսկողությունը

1. Պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության իրականացման ժամանակ ցանկացած գործառույթ, որի դեպքում փոփոխվում է բաղադրիչի քանակը, գրանցվում է հատուկ մատյանում: Մատյանները պահպանվում են տասը տարի՝ դրանցում վերջին գրառումը կատարելուց հետո:

2. Մատյանների պահպանման և վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք պարտավոր են իրավասու մարմիններին յուրաքանչյուր ամիս տեղեկացնել իրենց գործունեության մասին:

4. Այն դեպքերում, երբ կան բավարար հիմքեր ենթադրելու, որ պրեկուրսորների բաղադրիչներից մեկը նախատեսված է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի անօրինական արտադրության համար, սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների դիմումների հիման վրա մինչև երեք ամիս ժամկետով կարող է դադարեցվել նշված բաղադրիչի շրջանառության հետ կապված կազմակերպությունների գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։