Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 24. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի փաթեթավորումն ու պիտակավորումը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 24. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի փաթեթավորումն ու պիտակավորումը

1. Բժշկական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտաքին ու ներքին փաթեթավորումը և պիտակավորումը պետք է համապատասխանի սույն օրենքի, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի պահանջներին:

2. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտաքին փաթեթավորումը պետք է բացառի թմրամիջոցը և հոգեմետ նյութը փաթեթից դուրս հանելու հնարավորությունը՝ առանց նշված փաթեթի ամբողջականությունը խախտելու:

3. Բժշկական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներքին փաթեթավորումը պետք է ընդգծված լինի կրկնակի կարմիր շերտերով:

4. Բժշկական նպատակներով օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտաքին ու ներքին փաթեթավորումը և պիտակավորումը, եթե չի համապատասխանում սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերի պահանջներին, ապա թմրամիջոցները և հոգեմետ նյութերը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։