Գլուխ 2 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 8. Թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը
Հոդված 8. Թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը
Թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում պետական լիազորված մարմինների կողմից համաձայնեցված գործունեության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով: Հանձնաժողովի աշխատակարգը և հիմնական խնդիրները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: