Գլուխ 2 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 9. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության ընդհանուր կարգը
Հոդված 9. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության ընդհանուր կարգը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառությունն իրականացվում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության բոլոր տեսակներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ միայն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված կոնկրետ գործունեության տեսակի համար լիցենզիա ստանալուց հետո: