Հոդված 41. Առանձին տեսակների մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները
Հոդված 41. Առանձին տեսակների մասնագիտական գործունեությամբ զբաղվելու սահմանափակումները
1. Քաղաքացիների առողջության, նրանց իրավունքների և օրինական շահերի պահպանման, երկրի պաշտպանության ապահովման և անվտանգության նպատակով Հայաստանի Հանրապետությունում թմրամոլությամբ հիվանդների համար սահմանվում են սահմանափակումներ՝ կապված մասնագիտական և առավել վտանգի աղբյուր հանդիսացող գործունեության հետ:
2. Սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների պաշտոնատար անձինք և իրավաբանական անձանց ղեկավարները, օրենսդրությամբ սահմանված կարգով, իրենց լիազորությունների շրջանակներում, թմրանյութերի ազդեցության տակ գտնվող անձանց ազատում են մասնագիտական ցանկացած տիպի գործունեության և առավել վտանգի աղբյուրի հետ կապված աշխատանքի կատարումից:
3. Առանձին տեսակների մասնագիտական և առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեության ցանկը, որով զբաղվելու համար կատարվել են սահմանափակումներ և նշված են սույն հոդվածի առաջին մասում, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: