Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 7. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինները

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 7. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինները

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինների հիմնական լիազորություններն են՝

1) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառությունը կարգավորող օրենքների, նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և ներկայացումը կառավարությանը.

2) Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների որակման և չափորոշման ցուցակի մշակումը և դրանում փոփոխությունների մասին առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

3) պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության հետ կապված գործունեության տեսակների լիցենզավորման խնդիրների քննարկումը.

4) թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման մասին տեղեկատվության և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված առաջարկությունների հավաքումը և վերլուծումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների օպերատիվ-հետախուզական, փորձագիտական, գիտական, ուսումնական նպատակներով օգտագործման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անալոգների, թմրաբույսերի, գործիքների, սարքերի, համակարգչային ծրագրերի, գիտապրակտիկ ձեռնարկների և նյութերի անվանացանկի ու չափաբաժինների հաստատումը.

6) Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրաբիզնեսի ասպարեզում ձևավորված իրավիճակի գնահատումը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ամենամյա տեղեկատվության ներկայացումը, Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող բույսերի վեգետացիոն շրջանի ժամկետների և այդ կապակցությամբ՝ վերահսկման ենթակա տարածքների սահմանագծերի հաստատումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։