Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 28. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը բժշկական նպատակներով

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 28. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը բժշկական նպատակներով

1. Բժշկական նպատակներով կարող են օգտագործվել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը:

2. Բժշկական նպատակներով օգտագործման թույլատրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վրա տարածվում են սույն օրենքին չհակասող դեղամիջոցների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:

3. Առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը սահմանում է բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման կարգն ու պայմանները:

4. Դեղատնային կազմակերպություններում և առողջապահական հիմնարկներում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության նկատմամբ հսկողությունն իրականացվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:

5. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է թմրամոլության բուժումը թմրամիջոցների ցուցակում ընդգրկված թմրամիջոցներով և հոգեմետ նյութերով:

6. Առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով թույլատրվում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցուցակներում ընդգրկված միջազգային օդանավերի և գնացքների դեղապնակներում պահվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի սահմանափակ քանակությամբ ներմուծում (արտահանում)՝ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար:

7. Սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված թույլտվության մեջ պետք է նշված լինի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման և օգտագործման համար պատասխանատու անձը կամ անձինք, ինչպես նաև դրանց ստացման, հաշվառման, պահպանման, բացթողնման պայմանները, և պետք է սահմանվի դրանց օգտագործման մասին հաշվետվության կարգը:

8. Նշված դեղապնակներում պահվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման հսկողությունը դրվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելումն իրականացնող մարմինների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։