Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 38. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 38. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները

1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության, մաքսային և առողջապահության բնագավառի լիազորված մարմինները՝ իրենց իրավասությունների սահմաններում:

2. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման գործունեությունը համակարգում են թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության ոլորտում խնդիրների լուծման համար իրավասու մարմինները:

3. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխարգելման կազմակերպումն իրականացվում է նպատակային ծրագրերին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։