Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 25. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, գործիքների կամ սարքավորումների ոչնչացումը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 25. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, գործիքների կամ սարքավորումների ոչնչացումը

1. Այն թմրամիջոցները, հոգեմետ նյութերը, ինչպես նաև դրանց պատրաստման գործիքները և սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը ճանաչվել է աննպատակահարմար, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ոչնչացումը իրականացվում է այն դեպքերում, եթե՝

1) լրացել է դրանց պիտանիության ժամկետը.

2) թմրամիջոցը կամ հոգեմետ նյութը ենթարկվել է քիմիական կամ ֆիզիկական ներգործման, որի հետևանքով դարձել է անպիտան, և որի վերականգնումը կամ վերամշակումը հնարավոր չէ.

3) չօգտագործված թմրամիջոցը վերադարձվել է մահացած հիվանդի հարազատներից.

4) հնարավոր չէ պարզել պատրաստուկի թմրամիջոց կամ հոգեմետ նյութ լինելու հանգամանքը.

5) ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը չեն կարող օգտագործվել բժշկական, գիտական և այլ նպատակներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։