Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 14. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի արտադրությունը և պատրաստումը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 14. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի արտադրությունը և պատրաստումը

1. Թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ սույն օրենքով սահմանված նպատակներով արտադրությունն իրականացվում է պետական քվոտաների սահմաններում՝ կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտադրության համար լիցենզիայի առկայության դեպքում:

2. Թմրամիջոցների ցուցակում ներառված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ սույն օրենքով սահմանված նպատակներով պատրաստումն իրականացվում է կոնկրետ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պատրաստման համար լիցենզիայի առկայության դեպքում:

3. Հոգեմետ նյութերի ցուցակում ներառված, սույն օրենքով սահմանված նպատակով հոգեմետ նյութերի արտադրությունը և պատրաստումն իրականացվում են անկախ սեփականության ձևից, կազմակերպությունների կողմից կոնկրետ հոգեմետ նյութերի արտադրության և պատրաստման համար լիցենզիայի առկայության դեպքում:

4. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտադրություն իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

5. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պատրաստում իրականացնող կազմակերպությունները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։