Հոդված 18. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման ընդհանուր կարգը
Հոդված 18. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման ընդհանուր կարգը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման իրականացման իրավունքը վերապահվում է կազմակերպություններին՝ գործունեության տվյալ տեսակի համար լիցենզիայի առկայության դեպքում:
2. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանումն իրականացնում են դրանք տեղափոխող կազմակերպությունները:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ֆիզիկական անձանց թույլատրվում է, սույն օրենքի 22-րդ հոդվածին համապատասխան, բժշկական նպատակներով ստացված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխումը դեղատնային կազմակերպության կողմից տրված և թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ստացման օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում: