Հոդված 5. Պետական քաղաքականությունը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում
Հոդված 5. Պետական քաղաքականությունը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման բնագավառում
1. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության (այդ թվում՝ ապօրինի) բնագավառում պետական քաղաքականությունը կայանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորման, այդ գործունեությանը ներկայացվող պահանջների սահմանման, թմրամիջոցները և հոգեմետ նյութերը առողջապահական և բժշկավերականգնողական նպատակներով օգտագործելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացման, թմրամիջոցների (հոգեմետ նյութերի) և դրանց շրջանառության հաշվառման, այդ շրջանառության նկատմամբ հսկողության և վերահսկողության սահմանման, թմրամոլության, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի իրականացման մեջ:
2. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությանը և դրանց ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված պետական քաղաքականությունն իրականացվում է ծրագրային հիմունքներով: