Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2009-01-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հոդված 42. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության ոլորտում քարոզչության արգելումը և գովազդի սահմանափակումը

գործել է մինչև 2009-01-20Բացել ARLIS-ում

Հոդված 42. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության ոլորտում քարոզչության արգելումը և գովազդի սահմանափակումը

1. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների գովազդումը և քարոզչությունը (ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գործունեությունն է՝ ուղղված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների տարածման ձևերի, պատրաստման մեթոդների, ստացման, օգտագործման և ձեռքբերման տեղերի մասին տեղեկությունների տարածմանը), ինչպես նաև գրականության հրապարակումը և տարածումը զանգվածային լրատվամիջոցներով, նշված տեղեկությունների տարածումը համակարգչային ցանցերով կամ այդ տեղեկությունների տարածման նպատակով այլ գործողություններն արգելվում են:

2. Արգելվում է քարոզել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների առավելությունը միմյանց նկատմամբ:

3. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցուցակներում ընդգրկված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի գովազդը կարող է իրականացվել բացառապես մասնագիտական գրականությամբ՝ նախատեսված բժշկական և դեղագործական ոլորտի աշխատակիցների համար: Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող դեղամիջոցների տարածումը գովազդի նպատակով արգելվում է:

4. Սույն հոդվածի նորմերի խախտումը հանգեցնում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

5. Կազմակերպության կողմից սույն հոդվածի առաջին, երկրորդ, և երրորդ մասերով նախատեսված կրկնակի խախտման փաստերի հայտնաբերման դեպքերում սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասով նշված մարմինների ներկայացմամբ, նշված իրավաբանական անձանց գործունեությունը կարող է կասեցվել երեք ամսով կամ դադարեցվել դատարանի որոշմամբ:

6. Սույն հոդվածի հինգերորդ մասով նշված հիմքերով կազմակերպության գործունեության դադարեցման պահանջով կարող է դիմում տրվել դատարան՝ սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասում նշված մարմինների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։