Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 12. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումը
Հոդված 12. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումը
1. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտադրության, պահպանման, ներմուծման և արտահանման քվոտավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի պահպանման նկատմամբ սույն հոդվածի առաջին մասում սահմանված սահմանափակումները չեն տարածվում ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի պահպանման վրա: